News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից սեպտեմբերի 14-ին, ժամը 18.40-ին Նոր Նորքի բաժին բնակարանային գողության վերաբերյալ հաղորդում է ստացվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանություն ահազանգած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 13.00-ից 18.20-ն ընկած ժամանակահատվածում տան դուռը բացել և փող ու գուլպա են գողացել։ Դեպքի վայր՝ Մոլդովական փողոցի շենքերից մեկը մեկնած օպերատիվ-քննչական խմբերը պարզեցին, որ բնակարանի դուռը բացել են հարմարեցված բանալիով։

Նոր Նորքի բաժնի և Ավանի բաժանմունքի քրեական հետախույզներն անցել են օպերատիվ միջոցառումների։ Ոստիկաններն, այսպես ասած, սանրեցին տարածքը։ Տվյալներ ունեին, որ բնակարան մտած անձը կամ անձինք դեռ Նոր Նորքում են։

Հարակից բակերում իրականացված որոնողական աշխատանքի շնորհիվ նրանք հայտնաբերել են Երևանի տարբեր թաղամասերում բնակվող 32 և 37 տարեկան երկու տղամարդու։ Տղամարդիկ կասկածանքով բերման են ենթարկվել  ոստիկանության Ավանի բաժանմունք ու խուզարկվել են։

37-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են օտարերկրացու բնակարանից գողացած փողն ու գուլպաները, ինչպես և դանակ, բանալի, դուռ բացելու հարմարանքներ և այլն։

Դեպքի առթիվ տարածքային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկվածները ներկայացվել են քննչական բաժին ու ձերբակալվել։ Բնակարանային գողության հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Լևոն Քոչարյան
Նշենք, որ այսօր ըստ ոստիկանության տվյալների 29 մարդ բերման է ենթարկվել...
Կողոպուտ և գողություններ. Հրազդանի ոստիկանների բացահայտումները
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների...
Հայաստանը ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացու
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության և ՀՀ Գլխավոր դատախազության ու Ներքին գործերի...
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված...
Բողոքի ակցիաների մասնակից 29 անձ է բերման ենթարկվել, որից 17–ը՝ Երևանում. ոստիկանություն
Նշենք, որ, ըստ ամենայնի, հանրապետությունում բերման ենթարկվածների...
Քենիայում ջրհեղեղների հետևանքով շուրջ 40 մարդ է զոհվել
Ամբողջ երկրում տուժածների ընդհանուր թիվը գերազանցում է 60 հազարը
Ամենաշատ