News
Լրահոս
News
Շաբաթ
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 21-ի Անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական գործընթացների ժամանակ երեկ Հանրապետության հրապարակում էին հայտնվել թուրքական բեռնատարներ։

NEWS.am-ի հետ զրույցում «Դոմինո փրոդաքշնի» հիմնադիր, նախագծի պրոդյուսեր Աշոտ Առաքելյանը հաստատեց, որ բեռնատարները թուրքական են, բայց ասաց, որ բեռները գերմանական են։

«Գերմանական ընկերության նկարահանման համակարգն է, միայն Գերմանիան ունի նկարահանման նման համակարգ։ Մենք պատվիրել ենք, որպեսզի այդ համակարգը գա, օգտագործենք միջոցառման համար։ Գերմանացիները բեռը փոխադրելիս դիմել են բեռը փոխադրող ընկերության ու բեռը եկել է Թուրքիայով։ Օրենքի խախտում էլ չկա, որ թուրքական բեռնատարներ են անցնում։ Այդտեղ թուրքական բեռ չկա։ Դա կրկին սուտ ու տախտկալի սուտ է»,- ասաց «Դոմինո փրոդաքշնի» հիմնադիրը։

Անդրադառնալով միջոցառման բովանդակությանն ու «գունագեղ տոնակատարություններ» եզրույթին՝ Առաքելյանն արձագանքեց.

«Սա միջոցառում է, որի ժամանակ կա հնչողություն ու լուսավորություն։ Լույսերն ունենալու են նաեւ գույն, այսինքն՝ ստացվեց, որ միջոցառման ընթացքում կա գույն, միջոցառումը, որ գեղեցիկ է, ինքներդ էլ կհամոզվեք, որ գեղեցիկ է։ Գունագեղ բառը որպես այդպիսին թիրախավորել կամ կիրառել որպես խինդ ուրախություն, բնականաբար տեղին չեմ համարում»։

Աշոտ Առաքելյանն ասաց, որ միջոցառման ժամանակ հրավառություն չի լինելու։ 

Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերը Միկա Բադալյանը տելեգրամյան իր էջում տեսանյութ էր տարածել, որտեղ երեւում է, թե ինչպես է Երեւանի Հանրապետության հրապարակում թուրքական բեռնատարից դատարկվում սեպտեմբերի 21-ի տոնակատարության տեխնիկան:

Դատելով բեռնատարի արտաքին տեսքից, այն պատկանում է թուրքական հայտնի «Օզթուրք Օզքան» բեռնափոխադրող ընկերությանը, իսկ 33 թվով սկսվող պետհամարանիշը գրանցված է Թուրքիայի Մերսին շրջանում, որը նախկին Կիլիկիայի տարածքում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ