News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Աշխարհը նոր դարաշրջան է մտնում, դա նոր գաղութուրարության շրջանն է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «19-րդ դարը մեծ պետությունների  գաղութների համար պայքար էր իրենից ներկայացնում: Առաջին համաշխարհային պատերազմի հիմնական նպատակը հենց գաղութների համար մրցակցությունն էր, երբ միավորված Գերմանիան սկսեց հայտ ներկայացնել գաղութների վերաձևման համար:

Գաղութների հիմնական նպատակը տնտեսույունն էր՝ հումքի տիրապետում և սեփական ապրանքների իրացում:

1941-ին ԱՄՆ-ն ու Բրիտանիան կնքում են Ատլանտյան Խարտիան, որի իմաստն ազատ առևտրաշրջանառության սկզբունքն էր, կոմունիկացիաների վերահսկողությունն, առանց տեղի ժողովուրդների կարծիքը հայտնելու նրանց տարածքները գաղութացումից հրաժարումը և ՄԱԿ-ի ստեղծումը: Դրան միացան տասնյակ երկրներ, այդ թվում նաև Սովետական Միությունը:

Ատլանտյան Խարտիան պատերազմից հետո ստեղծվելիք նոր աշխարհակարգի թեզիսներն էին:

Հիմա աշխարհը նորից փոխվում է, Միացյալ Նահանգների թուլացումը բացել է հավակնություններ ունեցող երկրների ախորժակը և ըստ էության նոր գաղութարարույան շրջան ենք մուտք գործում, որի իմաստը նորից հումքի վերահսկողությունն, լոգիստիկայի վերահսկողությունը, սեփական ապրանքների պրոտեկցիայով վաճառքը և աշխարքաղաքական հեգեմոնիան է:

Պրոցեսները պետք է փորձել ճիշտ հասկանալ, ճիշտ կողմնորոշվելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ