News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդների թագավոր Վիլեմ-Ալեքսանդրը հանրային վեճերի պատճառով մնացել է առանց ոսկե կառքի, հայտնում է տեղական Duic պորտալը:

Ըստ թերթի՝ եվրոպական երկրի ղեկավարը կառքով չի գնացել Հաագայի խորհրդարան, որտեղ պետք է հայտարարեր պետական բյուջեի մասին: Նշվում է, որ այս ավանդույթը պահպանվում է ամեն տարի Արքայազնի օրը՝ սեպտեմբերի երրորդ երեքշաբթի օրը:

Հայտնի է, որ փոխադրամիջոցը 2020 թվականին տեղադրել են Ամստերդամի թանգարանում՝ տեղի բնակիչների միջեւ ծագած վեճերի պատճառով: Black Lives Matter շարժման ակտիվիստները ցանկանում էին ոչնչացնել կառքը՝ դրա վրա պատկերված «Գաղութների խոնարհումը» նկարի պատճառով, որում սեւամորթ հպատակները ծնկների վրա նվերներ են մատուցում սպիտակ տիկնոջը, որը խորհրդանշում է Հոլանդիան:

Միջադեպից հետո թագավորական ընտանիքը հայտարարել է, որ պատմական հուշարձանը վերականգնման համար թանգարանում կլինի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերը: Ի վերջո, Վիլեմ-Ալեքսանդրը հպատակներին տեղեկացրել է, որ ինքը հրաժարվում է հետեւել այս ավանդույթին: Այժմ կառքը կուղարկվի երկրի թանգարաններ, որպեսզի հոլանդացիներն իրենք որոշեն դրա հետագա ճակատագիրը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ