News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պաքարի ուղղությամբ ներդվող ջանքերին՝ այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հատկացնելով 9․5 միլիոն դոլար։  Այս մասին այսօր հայտարարվել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկի մասին ազդարարող «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։

ԱՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագիրը նպատակ ունի նվազեցնել կոռուպցիոն հնարավորությունները և Հայաստանում ամրապնդել կառավարման և հաշվետվողականության բարելավման հասարակական պահանջը:

Ծրագրի մեկնարկին ներկա են եղել նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր  դեսպան Լին Թրեյսին,  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը, պատգամավորներ, քաղհասարակության ներկայացուցիչներ, այլք:

Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում շնորհակալություն է հայտնել հրավերի համար և Արդարադատության նախարարության անունից ողջունել է ծրագրի մեկնարկի կապակցությամբ:

Հակակոռուպցիոն քաղաքականության ինստիտուցիոնալ համակարգի զարգացման համատեքստում փոխնախարարը ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման ընթացակարգը, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության կանոնակարգումը, ինչպես նաև հակակոռուպցիոն դատարանի կազմավորման գործընթացը:

Սուրեն Գրիգորյանն անդրադարձել է նաև կոռուպցիայի կանխարգելման ուղղությամբ վերջին ժամանակահատվածում իրականացված աշխատանքներին՝  նշելով, որ   հայտարարագրման համակարգի բերելավման արդյունքում ընդլայնվել է հայտարարատու անձանց շրջանակը, ներդրվել է կատարված ծախսերի և փաստացի տիրապետվող գույքի հայտարարագրման պահանջ, նվազեցվել է թանկարժեք գույքի հայտարարագրման դրամական շեմը՝ 8 մլն.-ի փոխարեն սահմանվելով 4 մլն դրամ: Ընդգծվել է նաև իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտման նպատակով ընդունված օրենսդրական փաթեթը, ըստ որի՝ փուլ առ փուլ ներդրվելու է իրական շահառուների բացահայտման պահանջ:

Ամփոփելով խոսքը` Սուրեն Գրիգորյանը հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթությունների շրջանակում հավելել է նաև կրթությունը, հանրային իրազեկման ծրագրերի իրականացումը և կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ բացահայտման համար անհրաժեշտ գործիքակազմերի ներդրումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դեսպան Մակունցը Վաշինգտոնի Ջոն Հոփկինսի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը խոսել է ՀՀ անվտանգային իրավիճակի մասին
Հանդիպման ընթացքում դեսպանը ուսանողներին է ներկայացրել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության աշխատանքները, ՀՀ...
Մհեր Գրիգորյանն ու ԱՄՆ դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերրիկյան երկկողմ օրակարգի հարցերը...
Վաշինգտոնում շարունակվել են ՀՀ ՖՆ պատվիրակության հանդիպումները միջազգային գործընկերների հետ
Նախորդ շաբաթ Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և Համաշխարհային...
Պետքարտուղարությունը հերքել է Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու փաստաթղթի ստորագրման մասին տեղեկությունը
Անվտանգության հարցեր օրակարգում չեն եղել...
Լիլիթ Մակունցն ու ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոն քննարկել են ՀՀ դիմակայունության հզորացմանն ուղղված հնարավոր ուղիները
Ապրիլին 16-ին դեսպան Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ...
ԱՄՆ-ն մեծացնում է Հայաստանին տրամադրվող աջակցությունը. USAID
Կոնգրեսի հետ գործակցությամբ, ԱՄՆ ՄԶԳ-ն կտրամադրի 33 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն Հայաստանի ժողովրդին՝ օգնելու վերջին ռազմական…
Ամենաշատ