News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ցանկանում են տոնել անկախության 30-ամյակը, որն, ըստ էության, արդեն չկա: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, փորձագետ Էդգար Ղազարյանը:

Փորձագետի կարծիքով՝ պետության անկախության ամենակարեւոր բաղադրիչներից մեկը սեփական անվտանգությունն ապահովելու ներուժն է: «Եթե հանրապետության երկու խոշոր քաղաքներն իրար կապող պետական նշանակության մայրուղին երկու օրով փակվում է, դրանով իսկ դադարեցնելով ցանկացած թրաֆիկ, եւ դա բացատրում են նրանով, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովն արձակուրդում է եւ կվերադառնա միայն սեպտեմբերի 2-ին, ընդհանրապես Հայաստանի ի՞նչ պետականության մասին ենք խոսում: Այս երկիրն ունի՞ վարչապետ, պաշտպանության նախարար, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, Անվտանգության խորհրդի քարտուղար, խորհրդարան, պաշտոնյաներ, ոստիկանություն: Որտե՞ղ են նրանք։ Ո՞ւմ են նրանք ըհդհանրեպոս պետք: Ինչի՞ համար են այս բոլոր հիմնարկներն ու պաշտոնյաները»,- տարակուսեց Ղազարյանը:

Միեւնույն ժամանակ, փորձագետը չի հասկանում որոշ քաղաքացիների ոգեշնչումը՝ կապված այն բանի հետ, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին ոստիկանական անցակետ տեղադրած ադրբեջանցի զինվորականները չեն ստուգում հայկական համարներով մեքենաների վարորդների փաստաթղթերը, գտնվելով Հայաստանի ինքնիշխան տարածքում: «Այո, սա, անշուշտ, մեծ ձեռքբերում է: Հայաստանի ինքնիշխան տարածքում ադրբեջանցի ոստիկանները չեն կանգնեցնում մեր մեքենաները: Բայց դա առայժմ»,- հեգնանքով ընդգծեց Էդգար Ղազարյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ