News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը

Ես հանդիպեցի գլխավոր դատախազի հետ, նա ուշադիր լսեց ինձ, ներկայացրեցի Արմեն Չարչյանի առողջական վիճակը, նրա մոտ առկա ծանր ախտաբանության բարդությունների մասին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, գլխավոր դատախազության մոտ բժիշկների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց բժիշկ Սամվել Սահակյանը:

«Ես ներկայացրեցի հիվանդության վիճակը, փորձեցի հիմնավորել հիմա քաղաքացիական հիվանդանոցում նրա գտնվելու, բուժման եւ բուժման արդյունավտության հավանականության կարեւորությունը: Նշեցի առանց կալանավորվելու, ազատության մեջ գտնվելով եւս քաղաքացիական հիվանդանոցում բուժման արդյունավետության մասին: Հիմնավորեցի, որ երկորդ դեպքում ավելի մեծ արդյունքների կարելի է հասնել, բուժումն ավելի արդյունավետ է:

Պարոն դատախազն ուշադիր լսեց, հարցեր տվեց, որքանով տեղյակ եմ, փաստաբանի հետ զրույցներից, ներկայացված առողջական վիճակի փոփոխություններից, ինձ հավաստիացրեց, որ իրենց նպատակը չէ Չարչյանին պահել անազատության մեջ: Այսինքն  սա ինքննպատակ չէ, պարզապես իրավական գործընթացն է այդպես: Ես նորից հիմնավորեցի, որ այստեղ առողջական վիճակի խիստ վատթարացում ունենք:

Պարոն Դատախազը ճանապարհ ցույց տվեց, ասաց՝ միանշանակ կողմ է իմ դիրքորոշմանը, պարզապես համապատասխան ախտորոշումների հիմնավորումներ է պետք է ներկայացնել: Դա ներկայացնելու դեպքում խոսք տվեց, որ ամեն ինչով մեզ կօգնի, իրենք եւս կմիջնորդեն հրատապ նիստ հրավիրելու հարցով, որտեղ եթե մեր փաստաթղթերը համարեն հիմնավոր, նաեւ մեր խնդրանքի երկրորդ բաժինը կկատարվի»,-ասաց նա:

Այստեղից ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին դեպի առողջապահության նախարարություն, նույն անհանգստությունը նրանց եւս փոխանցելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ում դպրոցականներն ավիրում են զուգարանները TikTok-թրենդի պատճառով
Աշակերտները ստորագրում են ավերիչ տեսանյութերը #deviouslick հեշթեգով...
Խորվաթիայում գտել են հիշողությունը կորցրած կնոջը, որը կատարյալ անգլերեն է խոսում
Կնոջը նկատել է ձկնորսն ու կանչել փրկարարներին...
Իրանը լիահույս է, որ Սյունիքում ադրբեջանցիների կողմից բերման ենթարկված վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն. Խաթիբզադե
Իրանը հետեւում է իրավիճակի զարգացմանը եւ լիահույս է, որ իրանցի վարորդներն անհապաղ ազատ կարձակվեն...
Ռուսաստանում ընթանում է ընտրությունների երրորդ օրը. առավոտյան դրությամբ գլխավոր խախտումները
Այսպես, օրինակ, մերձմոսկովյան Բալաշիխեում, որտեղ արդեն չեղարկել են տեղամասերից մեկում քվեաթերթիկները քվեարկության առաջին օրը ենթադրյալ խախտումների պատճառով...
Կոլորադոյից մարդասպանը դատապարտվել է 1282 տարով ազատազրկման՝ ի հավելում ցմահ ժամկետի
2021 թվականի հունիսին Էրիքսոնին ատենակալները շուրջ քառասուն հոդվածով մեղավոր են ճանաչել, ներառյալ իր 18-ամյա դասընկեր Քենդրիք Կաստիլյոյին սպանելու համար...
Տղամարդը զոհվել է Վարշավայում բուժաշխատողների բողոքի ցույցի ժամանակ
Տղամարդը կյանքին սպառնացող վիրավորում է ստացել ցույցի ժամանակ եւ մահացել...
Ամենաշատ