News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այն, որ Հայաստանի ու Արցախի քաղաքացու կյանքն իշխանությունները էժան են գնահատում կամ ընդհանրապես չեն գնահատում, երևաց պատերազմի օրերին: Հայտարարվում էր, որ օդը փակ է, բայց մերոնց ուղղարկում էին չպաշտպանված օդի տակ զոհվելու՝ թուրքական բայրաքթարների տակ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այլ է պատկերն ապրուստի առումով: Այն թանկացել է:

Պաշտոնական վիճակագրությունն արձանագրում է, որ այս տարվա հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 6,4 տոկոսով: Մարդկային լեզվով ասած՝ գներն աճել են այդքանով:

Առանձին վերցրած սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 9,3 տոկոսով:

Կենտրոնական բանկն էլ իր հերթին արձանագրել է, որ 12 ամսվա կտրվածքով ունենք 8,8 տոկոս գնաճ, որը մեղմելու նպատակով 0,25 տոկոսով ավելացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն դարձնելով 7,25 տոկոս:

ԿԲ-ն, ըստ այդմ, թանկացրել է փողի, այն է՝ վարկի գինը: Տնտեսագիտության մեջ դա կոչվում է զսպող դրամավարկային քաղաքականություն: Այսինքն՝ խոչընդոտվում է տնտեսական ակտիվությունը:

Սրան զուգահեռ տարադրամի շուկայում արձանագրվում է ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի արժեվորման գործընթաց: Սա իր հերթին խփում է արտահանմանը:

Եվ այսպես, ԿԲ-ն սեղմում է տնտեսական ակտիվությունը, կառավարության գործողությունները միտված են հարկերի բարձրացմանը, գները, անկախ ամենից, շարունակում են աճել կամ լավագույն դեպքում չեն իջնում: Տուժում է բիզնեսը, տուժում է սպառող քաղաքացին: Կառավարությունը ոչինչ կամ գրեթե ոչինչ չի անում վիճակը փոխելու ուղղությամբ: Ահա այսպիսի «Ապագա կա ապագա» պատկեր»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ալեքսանյանի «Մոբայլ Սենթրը» ամենախոշոր հարկ վճարողն է 1–ին եռամսյակում
Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքում...
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» մանրամասները
Քննարկվել են ՀԲ կողմից առաջարկվող «Տեղական տնտեսության...
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 329 միլիարդ...
Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար–մարտին աճել է 14.3 տոկոսով
Արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 2.1 անգամ, որից արտահանումը՝ 2.7 անգամ, իսկ ներմուծումը՝ 75.8%–ով...
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որ կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան
Նա նաև նշեց, որ կան 100-ից ավելի տելեգրամյան ալիքներ, որոնք կրիպտոակտիվների...
Ամենաշատ