News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեկ տարածած ՍԴ մամուլի հաղորդագրությունից պարզ դարձավ, որ ՍԴ նախագահի պաշտոնը զբաղեցնող Արման Դիլանյանը աշխատանքային այց է կատարել Լեհաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Լեհաստանի Սահմանադրության ընդունման 230-րդ տարեդարձին նվիրված՝ «Սահմանադրական ինքնություն» թեմայով միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին, հաղորդում է 168.am-ը: 

ՍԴ նախագահի ու որոշ դատավորների սիրտը գործուղում է ուզել. առաջին իսկ պատահած հրավերին արձագանքել են ու համաձայնվել մեկնել մի մեծ շքախմբով՝ ՍԴ նախագահ, երկու դատավոր, ՍԴ նախագահի օգնական։ Այս չորսից միայն ՍԴ նախագահն է 10 րոպեանոց ելույթ ունեցել, մնացածը՝ ուղեկցել են։

Բայց զավեշտը սա չէ։ Պարզվում է, որ նշված միջազգային խորհրդաժողովվ անց է կացվել առցանց եղանակով, այլ կերպ ասած՝ նշված խորհրդաժողովին բոլոր հրավիրյալ երկրները մասնակցել են առցանց՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պատվիրակության։

Ի՞նչ է ստացվում. պետական բյուջեից մի քանի միլիոն են ծախսել ՍԴ նախագահի ու նրա շքախմբի տուրիստական այցելությունը ֆինասավորելու համար, այն դեպքում, երբ շատ ավելի հարուստ երկրներ որոշել են այդ միջոցառմանը մասնակցել առցանց և ընդհանրապես որևէ լումա չծախսել։

Դե ինչ, մնում է եզրահանգել միայն, որ շատ «ծանր» աշխատանքից հետո ՍԴ դատավորների սիրտը գործուղում է ուզել։

Ուշագրավ է նկատել, որ Լեհաստանի ՍԴ բռնազավթման գործընթացը շատ նման է հայկական սցենարին, որը ՄԻԵԴ կողմից ճանաչվել է ՄԻԵԴ կանոններին հակասող:

Տպել
Ամենաշատ