News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 20
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության բոլոր աշխատակիցները սահմանված կարգով պարգեւավճարներ են ստանում: Այո, կան մարդիկ, ովքեր տուգանվում են, օրինակ, կարգապահական տույժի տեսքով: Կան նաեւ նրանք, ում համար պարգեւավճարներ նախատեսված չեն, բայց մենք չենք պարտավորեցնում աշխատակիցներին պատվաստվել: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողներին հետ զրույցում ասաց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը:

Հարցին, թե կազատվեն արդյոք աշխատանքից չպատվաստված աշխատակիցները, նա պատասխանեց. «Եկեք այդ մասին խոսենք հոկտեմբերին»:

Նրա խոսքով՝ ինքը ոչ ոքի հանդեպ ոչ մի պատիժ չի կիրառել:

«Աշխատակիցներն իրենց աշխատանքն իրականացնում են սահմանված կարգով: Ես բողոքներ չեմ ստացել այն մասին, որ ոստիկանության նոր պարեկապահակային ծառայության աշխատակիցների աշխատավարձերը շատ ավելի բարձր են, քան ԱԻՆ-ինը»,- ասաց Փիլոյանը:

Ինչ վերաբերում է Գեղարքունիքի մարզում բռնկված հրդեհին, նախարարը բացատրեց, որ հրդեհվել է 250 հա բուսածածկույթ, հրդեհը հաջողվել է մարել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ