News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ իշխանությունները պատրաստ են խորհրդարանական հանձնաժողովի շրջանակներում պատասխանել հետաքրքրող բոլոր հարցերին։ Այս մասին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի՝ Բաքվի ներկայացուցիչների հետ գաղտնի բանակցությունների մասին հարցին։

Նա հերքեց այդ լուրերը։ Փաշինյանը շտապեց վստահեցնել, որ սա Ադրբեջանի նախաձեռնած տեղեկատվական պատերազմի մի մասն է:

Նա նաեւ անդրադարձավ Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի թեմային, որը պետք է եթեր դուրս գար անցած տարի  սեպտեմբերի 27 -ին, բայց այդպես էլ դուրս չեկավ: Փաշինյանի խոսքով՝ լրագրողի հետ զրույցը չի հրապարակվել, քանի որ ԼՂ-ում ռազմական գործողությունների սկսվեցին։

«Հարցազրույցի պահին անհնար էր դրանք կանխատեսել: Համապատասխան հետազոտական ​​ինստիտուտները մեզ մինչեւ սեպտեմբերի 25-ը հայտնում էին լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման ցածր հավանականության մասին: Այնուամենայնիվ, հարցազրույցը պահպանվել է ինչպես եթերում, այնպես էլ չխմբագրված տարբերակներով, եւ երբ Ազգային ժողովը ստեղծի հետաքննական հանձնաժողով՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար, խորհրդարանականները հնարավորություն կունենան ծանոթանալու դրան: Ի վերջո, կան հարցեր, որոնց հասարակությունը եւ խորհրդարանը կարող են եւ պետք է ստանան պատասխաններ: Մենք ոչ ժողովրդից, ոչ էլ խորհրդարանից թաքցնելու բան չունենք»,-շեշտեց Փաշինյանը։   

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանի քաղհասարակության համատեղ զեկույցը ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեին Ադրբեջանի 5-րդ դիտարկմանն ընդառաջ
Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն...
Անհայտ կորած եւ գերեվարված 11 զինծառայողների ընտանիքները եւս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 28-ի նիստում որոշում կայացրեց, որով…
Լեմկինի ինստիտուտը մտահոգություն է հայտնել, որ Ադրբեջանի վարչախումբը կարող է հաշվեհարդար տեսնել հայ գերիների հետ
Հաշվի առնելով այդ անձանց նկատմամբ մարդու իրավունքների լրջագույն խախտումների բարձր ռիսկայնությունը…
ՄԱԿ-ի հարկադիր և ակամա անհետացածների հարցերով աշխատանքային խմբին են ներկայացվել ութ հայ զինվորականների գործեր
Բոլոր գործերը ներկայացվել են տուժողների ընտանիքների հետ համագործակցաբար։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ստեղծված հիշյալ աշխատանքային...
Ադրբեջանցիների կողմից հայերի գլխատումը նրանց ընտանիքի անդամներին հոգեկան տառապանք պատճառելու համատարած մեթոդ է. Զեկույց
Բացի այդ՝ զեկույցում անդրադարձ կա Ադրբեջանում բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հանցագործներին ուղղված գովասանքին...
Առանց Ռուսաստանի օգնության Ադրբեջանը չէր կարողանա վերադարձնել Ղարաբաղը. ադրբեջանցի քաղաքագետ
Նա մեկնաբանել է Ռուսաստանի դերը 44-օրյա պատերազմի ժամանակ...
Ամենաշատ