News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գերմանիան հայտարարել է, որ Չինաստանը մերժել է չինական նավահանգստում գերմանական ռազմանավի նախատեսված կանգառը, հաղորդում է Associated Press-ը:

Անցյալ ամիս ֆրեգատը Գերմանիայից ուղեւորվել է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան՝ այնտեղ իր գործողություններն ընդլայնելու Գերմանիայի կառավարության ջանքերի շրջանակներում:

«Որոշ մտորումներից հետո Չինաստանը որոշել է, որ չի ցանկանում, որ գերմանական «Բավարիա» ֆրեգատը նավահանգիստ մտնի»,- ասել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Մարիա Ադեբարը: - «Մենք դա ի գիտություն ընդունեցինք»:

Գերմանիայի վերջերս հայտարարված նոր Հնդկախաղաղօվկիանոսյան ռազմավարության մի մասը ներառում է նավերի անվճար անցում, հատկապես Մալաքկայի նեղուցով, որը Հարավչինական ծովը միացնում է Հնդկական օվկիանոսին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ