News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պաշտոնական Երեւանը բոլոր հնարավոր հարթակերում բարձրացնում է հակառակորդի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղի տարածքներում գտնվող հայկական հուշարձանների վիճակի հարցը: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին:

Այսպես, ըստ նախարարի, օկուպացված տարածքներում մնացել է ավելի քան 4000 հայկական հուշարձան:

«Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը ՅՈԻՆԵՍԿՕ-ին է ներկայացրել մեր պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ տվյալները: Սակայն այդ հարցերը բարձրաձայնվում են նաեւ օտարերկրյա դեսպանների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում: Չկա մի հանդիպում, որտեղ ես այս հարցը չեմ բարձրացրել: Մի ազդեցիկ կազմակերպության ներկայացուցիչների հետ իմ վերջին հանդիպումներից մեկի ժամանակ ես նորից հայտարարեցի այդ մասին, եւ զրուցակիցներս ինձ հավաստիացրին, որ կանեն հնարավորը՝ այս հարցի լուծմանն աջակցելու համար: Եթե գիտեք ավելի արդյունավետ միջոցներ, որոնք մենք չենք ձեռնարկում, ապա խնդրում ենք նշել դրանք»,- ասաց Դումանյանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ