News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:

«Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, մեզ տվել է նոր քվե, նոր մանդատ եւ լեգիտիմացնում է ամեն ինչ, բայց դա այդպես չէ: Ես շփվում եմ մարդկանց հետ, ժողովրդի մի հատվածը ապատիայի մեջ է, մի հատվածն ասում է՝ հնարավորություն ունեմ արտագաղթեմ, մյուս հատվածն էլ համարում է Նիկոլ Փաշինյանին իրենց ծոցից դուրս եկած մեկին, որ հենց քննադատում ես, ինքը պատկերացնում է, որ անձամբ իրեն ես քննադատում:

Ուզում եմ՝ ժողովուրդը հասկանա, որ այս մարդիկ ամենօրյա ռեժիմով քանդում են մեր երկիրը, մաս-մաս հանձնում են երկիրը, չեն կարողանում ներկայացնել Հայաստանի, Արցախի շահերը: Մենք անընդհատ խոսում ենք Արցախի մասին, մեր բերնին գալիս են, ասում են՝ ուզում եք պատերազմ»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ