News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի կառավարությունը պատրաստ է քննարկել Անկարայից եկող ազդանշանները երկխոսության հաստատման վերաբերյալ: Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 15 -ի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հարցին:

Վարչապետի խոսքով՝ մի շարք միջազգային գործընկերներ պատրաստակամություն են հայտնել նպաստել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսությանը:

«Եթե երկխոսությունը սկսվի, ապա Հայաստանի կառավարությունը, բնականաբար, ստիպված կլինի այդ մասին տեղեկացնել քաղաքացիներին: Այսօր ես գնում եմ Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին: Այդ նիստին Հայաստանը կստանձնի Կազմակերպության նախագահությունը: Իմ ելույթում կանդրադառնամ նաեւ վերը նշված հարցին», - նշեց կառավարության ղեկավարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել