News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Հարցը պետք է սկսել ՀՀ քաղաքացիներից ներողություն սկսելով, քանի որ հիմա չենք կարող անդրադառնալ տարբեր հրատապ խնդիրների՝ օրինակ խմելու ջրի հավանական թանկացմանը, որովհետեւ ՀՀ-ում հիմա կա առաջնահերթ մեկ օրակարգ՝ անվտանգությունը, այդ պատճառով էլ հարցերի մեծ մասը դրան է հենց վերաբերում: Այս մասին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասավ «Հայաստան» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանը:

«Պետք է հարցնեի՝ ինչու՞ եք նոյեմբերի 9-ից հետո այդքան ջանասիրաբար արդարացնում կորցրածը, ինչո՞ւ եք ադրբեջական տեղանուններ օգտագործում, այդ ե՞րբ սկսեցինք խորհրդային քարտեզներով առաջնորդվել, ե՞րբ ՀՀ-ն վերադարձավ խորհրդային շրջանին, դուք հո Կոմկուսի առաջին քարտուղա՞րը չեք, կարող է՞ սենց գնաք, հասնեք այնտեղ, երբ ՀՀ-ն առհասարակ անկախություն չուներ եւ բաժանված էր այլ պետությունների միջեւ, բայց ապացուցեցիք, որ դա անիմաստ է՝ ամեն բան պարզ երևում է:

Վարդանյանը իշխանության ներկայացուցիչների համար կարդաց Քարվաճառում մինչեւ շրջանի հանձնումը ապրած մի աղջկա գրառումը՝ արված իր դպրոցի պատին:

«Նա ձեր գործողությունների պատճառով ստիպված էր իր դպրոցի պատին թողնել այս գրությունը, դուք այս բառերից բարկանում եք, բայց այստեղ «դավաճան» բառը չէ ամենակարևորը: Անիծվեք դուք, թուրք շներ եւ հայ դավաճաններ, չե՛ք մարսելու»,- սա էր գրել այդ աղջիկը, եւ ես կարծում եմ՝ այս երկու բառերն են ամենակարևորը՝ չեք մարսելու, դուք դա լավ գիտեք, այս ամենն անհետևանք չի մնալու, գուցե կարող եք մի քիչ էլ խաբեք, բայց պատասխան տալու եք»,- նշեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ