News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մասնագետները կուսումնասիրեն Ադրբեջանի կողմից խորհրդային սահմանները չճանաչելու հարցը: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին:

Պատգամավորը, մասնավորապես, անդրադարձավ 1991 թ. Ադրբեջանի Հանրապետության պետական ​​անկախության վերականգնման մասին Սահմանադրական ակտին:

«ԽՍՀՄ կազմավորման վերաբերյալ 1922 թվականի դեկտեմբերի 30-ի պայմանագիրն անվավեր է Ադրբեջանին վերաբերող մասի ստորագրման պահից: Նախկին ԽՍՀՄ կազմում գտնվող ինքնիշխան պետությունների հետ հարաբերություններից բխող բոլոր հարցերը ենթակա են կարգավորման պայմանագրերի եւ համաձայնագրերի հիման վրա», - մեջբերեց խորհրդարանականը՝ մատնանշելով, որ սա Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին ակտի 3-րդ հոդվածն է: Նա տարակուսանք հայտնեց, որ սահմանները որոշելիս կողմերն առաջնորդվում են Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին օրենքով:

Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունները ավելի վաղ հայտարարել են Ադրբեջանի հետ սահմանի սահմանազատման եւ սահմանագծման պատրաստակամության եւ պայմանների մասին:

Ինչ վերաբերում է Խաչատրյանի հայտարարությանը, ապա, ըստ Փաշինյանի, մասնագետներն ուսումնասիրում են նրա ներկայացրած իրավական փաստարկները:

«Ձեր խոսքը եւս մեկ անգամ ուշադիր կլսեն: Եթե այն պարունակում է լրացուցիչ փաստեր, որոնք մենք պետք է հաշվի առնենք, ապա կանենք դա», - ասաց Փաշինյանը:

Այդուհանդերձ, վարչապետն այդպես էլ չպարզաբանեց, թե ինչու այս հայտնի փաստը մասնագետների կողմից նախկինում չի օգտագործվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ