News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բոլոր պացիենտները, ովքեր պետպատվերի իրավունք ունեն, շարունակում են ստանալ այն: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանի հարցին:

Նախարարի հավաստիացմամբ՝ շտապ օգնության ոչ մի ծրագիր չի կասեցվել:

«Պարզապես պլանային վիրահատություններին եւ հետազոտություններին ավելի խիստ մոտեցումներ են կիրառվում: Առողջապահության նախարարությունը պետպատվերի վերաբերյալ պայմանագրեր է կնքում հիվանդանոցների հետ` բյուջետային հատկացումների հիման վրա, եւ դրանք, իրենց հերթին, հաստատվում են տարեսկզբին»,- ասաց Ավանեսյանը:

Նա նկատեց, որ դիմողների եւ հոսպիտալացումների աճը առողջապահության նախարարությանը ծանր վիճակի մեջ է դնում: Այնուամենայնիվ, անհրաժեշտության դեպքում լրացուցիչ ֆինանսավորում է տրվում, որպեսզի օգնության ծրագրերը շարունակեն իրականացվել:

Ինչ վերաբերում է հիվանդությունների եւ հիվանդանոցային այցելությունների թվի աճին, նախարարը նշեց, որ դա կապված է նաեւ կորոնավիրուսով հիվանդացության հետ, քանի որ ապաքինված պացիենտների մոտ ավելի հաճախ է առողջության վատթարացում, ինչպես նաեւ տարբեր հիվանդությունների սրում դիտարկվում:

«Այնուամենայնիվ, մենք արդեն լրացուցիչ 550 միլիոն դրամ ենք հատկացրել քաղցկեղով հիվանդների բուժօգնության, ինչպես նաեւ 2 միլիարդ դրամ` զինծառայողների եւ նրանց ընտանիքների բուժօգնության համար»,- ասաց Ավանեսյանը:

Նա նաեւ հիշեցրեց, որ 2017-ին առողջապահության ոլորտին պետական հատկացումները կազմել են մոտ 85 մլրդ դրամ, իսկ 2021-ին` մոտ 115 մլրդ դրամ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ