News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Հարավային Կովկասի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի, այդ թվում՝ պետական սահմանի սահմանազատման, հաղորդակցությունների բացման, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման եւ այլ հարցերի շուրջ:

Տեղեկացնելով հակառակ կողմին եռակողմ հայտարարությունների կատարման մասին` նախարար Ջեյհուն Բայրամովն այս համատեքստում «ընդգծել է Հայաստանի գործողությունների անթույլատրելիությունը, որոնք նպաստում են իրավիճակի սրմանը, նշել է հայկական կողմի պահանջների եւ վերապահումների անհիմն լինելը»:

Հատուկ ներկայացուցիչը հիշեցրել է, որ Եվրամիությունը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության, զարգացման ու բարգավաճման օգտին եւ պատրաստ է դրան համապատասխան աջակցություն ցուցաբերել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել