News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի ավտոտնակներից մեկում։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ հայտնաբերվեցին մշակումն արգելված կանեփի ճյուղեր։ Ըստ ավտոտնակի տիրոջ՝ հայտնաբերվածը քաղել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար։

«Նույն քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև Սիսիանի Խանջյան փողոցի բնակարաններից մեկը։ Իրավապահները հայտնաբերեցին տոպրակով, փաթեթներով ու տուփերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, վեց կաթուցիչ, 350 գրամ կանեփի սերմ և «DIAZEPAM» ու «KLODON» գրառմամբ դեղահաբեր։

Բնակարանատերը ներկայացվել է հարցաքննության։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Նախաքննությունը շարունակվում է»,- նշված է հաղորդագրությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ