News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Պատերազմի հետեւանքով 243 մարդու գտնվելու վայրն անհայտ է: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Էլինար Վարդանյանի հարցին:

Նա նաեւ նշեց, որ Ղարաբաղյան առաջին պատերազմից հետո անհետ կորածների թիվը կազմում էր մոտ 200 մարդ:

«Գործնականում չկա միջազգային որեւէ հանդիպում, որի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչները չխոսեն գերիների եւ անհետ կորածների մասին»,- ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ գերիները դեռ չեն վերադարձվել, իսկ կատարված աշխատանքների արդյունքները գոհացուցիչ չեն:

Այնուհետեւ պատգամավորը հայտարարեց, որ նկատի ունի գերիներին եւ հարկադիր անհետացման ենթարկված անձանց:

«Ես ձեզ ասում եմ այսօրվա խնդրի մասին, իսկ դուք ինձ պատասխանում եք, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ մոտ 200 անհետ կորած կար: Ես ասում եմ, որ դուք եւ ձեր կառավարությունը պատասխանատու եք դրա համար: Չի կարող գոհացուցիչ լինել այն գործընթացը, որով փորձում եք վերադարձնել գերիներին»,- ասաց Վարդանյանը:

Փաշինյանը հայտարարեց, որ ինքը եւ ընդհանրապես իշխանությունները գերիների ճակատագրով ավելի քիչ չեն անհանգստացած, որքան որեւէ մեկը, եւ ամեն ինչ անում են նրանց շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ