News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Իր հղիության մասին անտեղյակ Նոր Զելանդիայի 41-ամյա բնակչուհի Կարլա Ակուհատան անսպասելիորեն որդի է լույս աշխարհ բերել, հայտնել է The New Zealand Herald-ը:

Ակուհատան մոր տան է եղել, երբ ուժեղ ցավեր եւ որովայնի հատվածում կծկումներ է զգացել: «Վերջին դաշտանային ցիկլից մի ամբողջ հավերժություն էր անցել: Ես կարծում էի, որ այն վերադարձել է վրեժ լուծելու», - կատակել է նա:

Ցավից ազատվելու եւ հանգստանալու համար Ակուհատան որոշել է ցնցուղ ընդունել եւ մի փոքր քնել: Այնուամենայնիվ, երբ ցնցուղ է ընդունել եւ գնացել ննջարան, ցավը միայն ուժեղացել է: Նա ծնկի է իջել, արմունկներով հենվել մահճակալին եւ բնազդաբար սկսել ուժ տալ: Շուտով, ի զարմանս իրեն, շոշափել է երեխայի գլուխը: 15 րոպե անց կինը տղա է ծննդաբերել, որին անվանել է Տամարանգի:

Չնայած այն հանգամանքին, որ երեխայի ծնունդը նորզելանդացու համար կատարյալ անակնկալ է եղել, նա հիշել է, որ հղիության մի քանի նշաններ են եղել: Ակուհատան տառապում էր էներգիայի պակասից եւ որովայնի փքվածությունից, ինչպես նաեւ մոտ հինգ կիլոգրամ քաշ էր հավաքել, սակայն բոլոր տհաճ ախտանիշները վերագրում էր աշխատանքային սթրեսին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ