News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեք երեխաների մայրը՝ 28-ամյա բրիտանուհի Քեթլին Օսբորնը, որոշել է անդամահատել ոտքը՝ դստերը փրկելու համար, հայտնել է Daily Mirror-ը:

Օսբորնի մոտ 11 տարեկանում ախտորոշվել է ոսկրերի քաղցկեղ՝ օստեոսարկոմա: Բրիտանուհու ծնկոսկրի մեծ մասը հեռացվել է եւ երկու մետաղյա ձողեր են տեղադրվել ոտքի մեջ: 11 տարի անց հիվանդությունը վերադարձել է` կնոջ մոտ թոքերի քաղցկեղ է ախտորոշվել: Մեկ տարի անց ոտքի վրա հայտնվել է ցավոտ մի գոյացություն, որի պատճառով դժվարությամբ էր քայլում:

Փորձաքննության ընթացքում կնոջը հայտնել են, որ քաղցկեղը երրորդ անգամ է վերադարձել, եւ որ նա հղի է իր երրորդ երեխայով: Սա նշանակում էր, որ նա պետք է ընտրություն կատարեր քիմիաթերապիայի եւ երեխային փրկելու միջեւ:

«Նրանք ինձ մեկ շաբաթ ժամանակ տվեցին մտածելու համար եւ ասացին, որ որքան շուտ վիրահատվեմ, այնքան լավ», - պատմել է Օսբորնը:

Բրիտանուհին որոշել է անդամահատել ոտքը եւ թողնել երեխային: Նա կեսարյան հատումով դուստր է լույս աշխարհ բերել: Աղջիկը ծնվել է նախատեսվածից երկու ամիս շուտ: Նրան անվանել են Աիդա-Մեյ: Օսբորնի խոսքով՝ ինքը երջանիկ է, որ ընտրությունը կատարել է հօգուտ երեխայի: Ավելին, երկու տղաների մայրը միշտ երազել է դուստր ունենալ:

Կինը նաեւ որոշել է պրոթեզ տեղադրել, որպեսզի կարողանա ազատ տեղաշարժվել: «Որդիներիս ասացի, որ տրանսֆորմատորներն ինձ համար նոր ոտք են պատրաստում, ինչը նրանց շատ դուր եկավ: Հիմա նրանք անընդհատ հարցնում են, թե երբ է հասնելու իմ ոտքը, եւ կարծում են, որ դա հիանալի է», - ասել է բրիտանացին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ