News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի իշխանությունները չեն հրաժարվի Դիմիտրով գյուղի համայնքապետարանը փակելու մտադրությունից: Այս մասին սեպտեմբերի 15-ին Ազգային ժողովի նիստում Կառավարության ժամին հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Զեմֆիրա Միրզոեւայի հարցին:

Պատգամավորը, մասնավորապես, հիշեցրեց, որ մինչեւ 2014 թվականը հանրապետության գրեթե բոլոր համայնքապետարանները բաղկացած էին առանձին բնակավայրերից եւ միայն հազվադեպ դեպքերում երկու կամ երեք շատ փոքր գյուղեր միավորում էին մեկ մեծ համայնքապետարանի շուրջ:

«Երբ սկսվեց համայնքների խոշորացման գործընթացը, որոշում կայացվեց, ըստ որի՝ այն գյուղերը, որտեղ ապրում են ազգային փոքրամասնություններ, չեն խոշորացվի: Դիմիտրովում բնակչության 55 տոկոսը ասորիներ են», - նշել է Միրզոեւան:

Այնուհետեւ նախարարը ներկայացրեց իր տրամադրության տակ եղած թվերը:

«Ոստիկանության կողմից ինձ տրված տեղեկանքի համաձայն` գյուղում ասորիները ընդամենը 14 տոկոս են կազմում: Խոշորացումը չի ազդի մայրենի լեզուն եւ մշակույթը պահպանելու նրանց իրավունքի վրա», - ասաց Սանոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ