News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հնդկաստանից խաբեբա մի անձ, ով իրեն գուրու էր ձեւացնում եւ խաբում մարդկանց, ոստիկանությունից թաքնվելու համար 9 տարի շարունակ օգտագործել է անմեղ երկվորյակ եղբորը, հաղորդել է Vice News-ը:

Ռամ Սինգհ Պորտեն հետախուզման մեջ էր դեռեւս 2012 թվականին, այն բանից հետո, երբ որպես հեքիմ է ներկայացել անհայտ հիվանդությամբ տառապող կնոջը: Արդյունքում խաբեբան կնոջը վաճառել է անհայտ բուսական «դեղամիջոց» եւ անհետացել:

Պորտեի հետ աշխատել է եւս երեք մարդ: Նրանք խաբել են մի քանի հոգու` ընդհանուր առմամբ 150 հազար ռուփիի համար: 2012-2015 թվականների ընթացքում Ռամ Սինգհի հանցակիցները ձերբակալվել են, սակայն նրան ամեն անգամ հաջողվել է թաքնվել ոստիկանությունից:

Պարզվել է, որ հարձակվողն ունեցել է երկվորյակ եղբայր, եւ ամեն անգամ, երբ նրանք, իբր, բռնել են Ռամ Սինգհին, պարզվել է, որ ձերբակալվել է հանցագործի եղբայրը: Այժմ ոստիկանությունը չգիտի՝ իսկապե՞ս անընդհատ հանդիպել է եղբորը, թե՞ նա եւս ներգրավված է եղբոր մեքենայությունների մեջ:

Ռամ Սինգհին ձերբակալել են միայն այն բանից հետո, երբ նրա հարազատներից մեկը հայտնել է, որ Պորտեն անպայման ներկա կլինի իր հայրենի քաղաքի փառատոնին: «Վերջապես մենք կարողացանք բռնել նրան եւ խոստովանական ցուցմունք ստանալ», - ասել է քննիչը:

Այժմ խաբեբան սպասում է դատավարությանը, իսկ եղբայրը ազատ է արձակվել հերթական սխալ ձերբակալությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ