News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22.10-ին, ոստիկանություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատի Իսակովի փողոցում կրակոցներ են:

NEWS.am-ին Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իսակովի փողոցի ծաղկի խանութի մոտ երկու տղամարդ վիճաբանել են, որի ընթացքում Շահումյան գյուղի 47-ամյա բնակիչը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել 45-ամյա արտաշատցու ուղղությամբ:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է յոթ պարկուճ:

Կրակողը բերման է ենթարկվել բաժին, հանցագործության գործիք ատրճանակը վերցվել է՝ փորձաքննության ուղարկելու նպատակով:

Հանգամանքները պարզվում են:

Տպել
Ամենաշատ