News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում:

NEWS.am-ն Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից տեղեկանում է, որ հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն. նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո` Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։

Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ