News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական  ընդմիջումից՝ ամառային արձակուրդներից  հետո Վանաձորի ավագանին երեկ նիստ է հրավիրել, սակայն այն տապալվել է քվորումի բացակայության պատճառով։ 33 հոգանոց կազմից ներկայացել են ընդամենը երկուսը, անգամ քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի թիմակիցները չեն եղել։

Պատճառը, ըստ «Լուսավոր Հայաստանի» ավագանու անդամ Քրիստ Մարուքյանի, ներկայացված օրակարգն է, որտեղ տասնյակ հարցեր են ընդգրկված՝ հողատարածքներ վաճառելու, նվիրատվություն կատարելու, աճուրդի դնելու, որոշ հողատարածքներ համայնքային սեփականություն դարձնելու վերաբերյալ։

Վանաձորի համայնքային ընտրություններից առաջ քաղաքապետը, հավանաբար, որոշել է լավություն անել մերձավորներին՝ մեկին հող նվիրել, մյուսին՝ էժան վաճառել, երրորդին՝ ձեւական աճուրդով հանձնել եւ այլն: «Բայց փաստը, որ իրենց ավագանու անդամները չէին ներկայացել նիստին, վկայում է այն մասին, որ իրենց ներսում էլ միանշանակ չեն ընդունել այդ ամենը, պարզ ասած՝ իրենք իրենց մեջ չեն բարիշել՝ ում տալ, ում չտալ»,- ասաց Մարուքյանը, ով առցանց է հետեւել նիստին։ Վանաձորի ընտրությունները կայանալու են դեկտեմբերի սկզբին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ժողովուրդ». Աղմկահարույց 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարի պաշտոնը բարձրացրել են
Երեկ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնեց, որ արդարադատության երկրորդ դասի խորհրդական Սերգեյ...
Կիրանցում ճանապարհը շարունակում է փակ մնալ. Մարդիկ գիշերել են այնտեղ
Կեսգիշերին բոլոր բերման ենթարկվածներին ազատ են արձակել, բացի քաղաքագետ Սուրեն Պետրոսյանից...
«Ժողովուրդ». Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար
Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն...
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
Իսկ ի՞նչ ծառայություն պետք է մատուցի այդ ՍՊԸ-ն. պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող...
«Հրապարակ». Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու
Մեզ պատմեցին, որ նա երաշխիքներ էլ չի տվել, երբ նրանք խնդրել են ասել՝ արդյո՞ք ադրբեջանցիները...
«Հրապարակ». Սա դեռ թատրոնի առաջին արարն է
Սա նշանակում է, որ 4 գյուղերով հարցը չի փակվելու, Հայաստանը, ըստ Մհեր Գրիգորյանի ստորագրած փաստաթղթի...
Ամենաշատ