News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «մեղմ ասած՝ հապճեպ» է անվանել արեւմտյան զորքերի դուրսբերումն Աֆղանստանից՝ հիշեցնելով այդ պատճառով տարածաշրջանում առաջացած սպառնալիքների մասին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նախագահը նշել է, որ իրադրությունը ՀԱՊԿ պատասխանատվության գոտում եւ նրա մասնակիցների արտաքին սահմաններին «ոչ միայն կայուն չէ, այլեւ կրում է նոր, իսկապես սուր մարտահրավերներ ու ռիսկեր մեր երկրների անվտանգության համար»։

«Աֆղանստանից ԱՄՆ եւ նրա դաշնակիցների զորքերի հապճեպ, մեղմ ասած՝ հապճեպ դուրսբերումից եւ թալիբների շարժման («Թալիբան» կազմակերպությունն արգելված է ՌԴ-ում – ծան.՝ ՏԱՍՍ) իշխանության գալուց անմիջապես հետո մենք ձեզ հետ ՀԱՊԿ արտահերթ գագաթաժողովում կարծիքներ փոխանակեցինք այն վտանգների մասին, որոնք կապված են այդ երկրում արմատապես փոխված իրավիճակի հետ։ Այն ժամանակ բոլորը պաշտպանեցին այն եզրահանգումը, թե ներկա պայմաններում, ինչպես երբեք, պահանջված են ՀԱՊԿ անդամ պետությունների ամենասերտ համակարգումն ու համախմբվածությունը»,- ասել է Պուտինը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ