News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կորոնավիրուսի դելտա շտամով պայմանավորված մենք ունենք մահերի եւ ծանր ընտացքի համամասնության մեծացում: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, կառավարության նիստում նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Օրինակ, երբ նախորդ տարի ունենում էինք օրական 764 դրական դեպք, հոսպիտալացման տոկոսը շատ ավելի ցածր էր, քան հիմա է: Սա նշանակում է, որ մեր մահճակալային ֆոնդը ավելի արագ է սպառվում: Այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: Միայն վերակենդանացման բաժանմունքում մահճակալների թիվը 319-ից զբաղված է 289-ը:

Հիվանդանոցային զբաղվածության 97-98 տոկոսը կազմում են այն քաղաքացիները, որոնք պատվաստված չեն կամ ամբողջական պատվաստումը չեն ստացել»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, այն երկրներում, որտեղ պատվաստումների մակարդակը բարձր է, նկատելի է հիվանդացության աճ, բայց հոսպիտալացման եւ մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածության առումով անհամեմատելի դրական է նախորդ տարվա հետ: «Այսինքն մեր խնդիրը մահվան եւ ծանր դեպքերը հնարավորինս նվազեցնելն է եւ թույլ տալ առողջապհական համակարգին հասցնել պատշաճ բուժօգնության տրամադրումը»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ