News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Բանավոր դիմել եմ Գնել Սանոսյանին բացարձակ ոչ մի ռեակցիա չի տվել, հաշվի չեն առնում ժողովրդի կարծիքը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղամասար համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանը։

Նշենք, որ Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղի բնակիչները փակել են Սոթք-Վարդենիս ճանապարհը. նրանք բողոքում են համայնքների խոշորացման դեմ:

«Մեր 18 գյուղը սահմանապահ ժողովուրդ է, պաշտպանում են սահմանները։ Ոչ միայն պաշտպանում են, նաեւ ապրում են սահմանի վրա։ Նրանցից կարծիք չհարցնելը ամբարոյականություն է։ Մեզ հաճելի չի, գործից կտրվեն, գան ճանապարհի վրա կանգնեն, բայց ստիպված են։ Ես առաջարկում եմ, որ ՏԿԵ նախարարությունից արձագանքեն այս հարցին։  Ինձ Գնել Սանոսյանն ասել է՝ խոստանում եմ, դու դատվելու ես, համայնքն էլ ցրելու եմ։ Դա քաղաքական հայացքների հետ է կապված։ Այսինքն՝ ով իրենց հետ չի, իրենց դուշմանն է։ Եթե Հայաստանում խնդիրը ես եմ, ինձ դատեն, սաղ հարցերը կլուծվեն, գնամ ու կամավոր նստեմ, որ Հայաստանը լավ լինի»,- նշեց նա։

Ըստ Ավետյանի՝ Կառավարությունն է հանձնարարել ոստիկանությանը, որ բնակիչներին 10 րոպե ժամանակ տան՝ ճանապարհը բացելու համար. «Կառավարության կողմից ուղիղ ճնշում է ժողովրդի նկատմամբ»։

Տպել
Ամենաշատ