News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 01
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում փոփոխություն կատարեց իր որոշումներից մեկում, որով առաջարկվում է օլիմպիական խաղերում չեմպիոն եւ մրցանակակիր դարձած մարզիկների, մարզիչների եւ բժիշկների տարեվերջյան միանվագ պարգևատրման գումարների ավելացում:

Գործող որոշմամբ օլիմպիական խաղերում առաջին տեղ գրաված մարզիկներն ստանում են 20 մլն դրամ, նոր փոփոխությամբ կստանան 25 մլն դրամ:

Առաջին տեղը գրավելու դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը եւ անձնական մարզիչը կստանան 12 մլն դրամ, այժմ ստանում են 10,5 մլն դրամ:

Երչկրորդ մարզիչը եւ հավաքականի բժիշկը կստանան 5 մլն դրամ, այսօր ստանում են 4 մլն դրամ:

Օլիմպիական խաղերում 2-րդ տեղ գրաված մարզիկները կստանան 20 մլն դրամ (գործող կարգով ստանում են 15 մլն դրամ):

Երկրորդ տեղը գրավելու դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը եւ անձնական մարզիչը կստանան 10 մլն դրամ, այժմ ստանում են 7,5 մլն դրամ:

Երկրորդ մարզիչը եւ հավաքականի բժիշկը կստանան 4 մլն դրամ, այսօր ստանում են 3 մլն դրամ:

Օլիմպիական խաղերում 3-րդ տեղ գրաված մարզիկները կստանան 15 մլն դրամ (գործող կարգով ստանում են 10 մլն դրամ):

Երրորդ տեղը գրավելու դեպքում ազգային հավաքական թիմի գլխավոր մարզիչը եւ անձնական մարզիչը կստանան 7,5 մլն դրամ, այժմ ստանում են 5 մլն դրամ:

Երկրորդ մարզիչը եւ հավաքականի բժիշկը կստանան 3 մլն դրամ, այսօր ստանում են 2 մլն դրամ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ