News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Սա պատվաստման հակաքարոզ չէ, յուրաքանչյուրը ինքն է որոշում կայացնում՝ հաշվի առնելով այն, թե որքանով է վստահում պաշտոնական խոսքին: Կանդրադառնամ միայն վստահության վակուումը լրացնելուն կոչված պարտադրանք ամրագրող իրավական լուծումներին: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է արդարադատության նախկին նախարար, իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նախ, այնքան էլ պարզ չէ, թե պատգամավորները ինչու են պատվաստման և թեստավորման վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանի իրավաչափության հարցն ուղղում հենց իրեն, ի՞նչ էին ակնկալում: Գտնում եք, որ այն իրավաչափ չէ, դիմեք ՍԴ, դրա համար մեծ ջանքեր պետք չեն՝ ընդամենը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը դա իրավասու է անել:

Սա այն հարթակը չէ, որ հանգամանորեն անդրադառնամ, բայց մի քանի նկատառումներ հնչեցնեմ:

Նախ, հարիր չէ միջազգային փորձի վրա հղում անելը, քանզի որևէ երկրում նույնաբնույթ իրավիճակներում թեստավորումը անձի միջոցների հաշվին չի արվում, և 14-օրյա ժամկետն էլ վերաբերում է ոչ թե թեստավորմանը, այլ մեկուսացմանը:

Բացի այդ, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, ինչպես նաև սեփականության իրավունքները, թերևս, կարող են սահմանափակվել միայն օրենքով (Սահմանադրության 25 և 60 հոդվածներ), ոչ թե որևէ ենթաօրենսդրական նորմատիվ ակտով: Հրամանը աղերսներ ունի նաև մի շարք այլ սահմանադրական նորմերի հետ, որոնցից կառանձնացնեի համաչափության սկզբունքը (78 հոդված), քանզի ընտրված միջոցը, հատկապես, 14-օրյա թեստավորման մասով, չի կարող արդյունավետ դիտարկվել՝ անձը կարող է վարակվել և վարակակիր դառնալ թեստավորումից արդեն առնվազն 3 օր անց և այլն:

Ներկայումս մեզանում պատվաստվել է մոտ 7-8 տոկոսը (ինձ էլ հաշված), մինչդեռ՝ արևմտյան Եվրոպայի երկրներում այն մոտեցել է 50 տոկոսին: Աշխատեք մարդկանց վստահությունը առողջացնելու ուղղությամբ, ինչն ակնհայտ խաթարված է, մինչդեռ՝ ցանկացած հանրային նշանակության հարցում այն չափազանց անհրաժեշտ է: Ներդաշնակ հասարակությունում հանրային դեմքի մի խոսքն ավելի ազդեցիկ է, քան տարաբնույթ սանկցիաներ հորինելը….»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չինաստանում Բայդենի COVID-19-ի վերաբերյալ օրենքը անվանում են քաղաքական մանիպուլյացիա
Չինաստանի հետ կապված օրինագծի բովանդակությունը խեղաթյուրում է փաստերը։․․․
Բացահայտվել են գումարի դիմաց կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելը հավաստող կեղծ սերտիֆիկատներ տրամադրելու դեպքեր
Մասնավորապես` պարզվել է, որ Ա. Ջ.-ն, չցանկանալով կորոնավիրուսային հիվանդության դեմ…
ԱՀԿ-ն կոչ է անում Չինաստանին հրապարակել COVID-19 համավարակի առաջացման վերաբերյալ բոլոր առկա տեղեկությունները
ԱՀԿ-ի ներկայացուցիչներն ասում են, որ նման տեղեկատվությունը կարեւոր օղակ է COVID-ի ծագման հետաքննության մեջ եւ պետք է անհապաղ տրամադրվեր․․․
Չեմ կարծում՝ կովիդի գործով կալանավորվածները կխոչընդոտեին քննությանը․ Անահիտ Ավանեսյան
Ավանեսյանի խոսքով՝ ինքը պատրաստ կլինի գնալ հարցաքննության, եթե հրավիրվի հարցաքննության․․․
Կորոնավիրուսի ժամանակ ենթադրյալ չարաշահումների գործով կալանավորվել է «Մեդլայն Կլինիկ» –ի փոխտնօրենը
«Մեդլայն Կլինիկ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Լիլիա Հակոբյանը կորոնավիրուսի ժամանակ եղել է հիվանդանոցի ավագ բուժքույրը...
Կորոնավիրուսի տարածման շրջանում չարաշահումների գործով անցնող 8 բուժաշխատող ազատ է արձակվել
Այդ բուժաշխատողները «Մեդլայն» բժշկական կենտրոնի…
Ամենաշատ