News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 24
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 16-ի նիստում հավանություն տվեց «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Այս փոփոխություններով, կառավարությունը նպատակ ունի արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը:

Փոփոխվող հոդվածն ունի հետևյալ տեսքը. «Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում»:

Օրենքի հիմնավորման համաձայն 2020 թվականի հունվարի 1-ից թույլատրվել է ինտերնետ շահումով խաղերի գովազդը և նրա նկատմամբ սահմանվել է, որ կիրառվում են վիճակախաղի գովազդի համար սահմանված պահանջներն ու սահմանափակումները։

Արդյունքում 2020թ․ համացանցով կատարված խաղադրույքների համեմատած 2018թ․ հետ ավելացել են 6 անգամ, իսկ մասնակիցների թիվը 3 անգամ (կցվում է)։

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խաղային բնագավառում ապահովել միասնական քաղաքականություն և հավասար մրցակցային պայմանների, պահանջների սահմանում։ Ինտերնետ շահումով խաղերի, ինչպես նաև վիճակախաղերի՝ տոտալիզատորների կազմակերպման գործունեության գովազդի կարգավորումները կհամապատասխանեցվեն խաղատների և շահումով խաղերի կազմակերպման գովազդներին ներկայացվող սահմանափակումներին՝ ավելի հավասարակշռված և մրցակցային միջավայրի ապահովման, սպառողների իրավունքների և շահերի պաշտպանության, անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելման, հասարակության խոցելի խմբերը մոլեխաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահելու, հաշվի առնելով բնակչության սոցիալական վիճակը և մոլեխաղերով հրապուրված անձանց կողմից իրենց և իրենց ընտանիքներին նյութական ծանր դրության հասցնելու հաճախ հանդիպող իրողությունը, քաղաքացիների՝ մոլեխաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակման նպատակով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան
Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու...
Ամերիկայի առևտրի պալատը մասնակից ընկերությունների հետ նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնեսին. Քերոբյան
Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է...
Տեսչական մարմինը ստուգումներ է իրականացնում «Սուրմալու» առեւտրի կենտրոնում
Իրենք երեկ դիմում են ներկայացրել տեսչական մարմնին խախտումների վերացման վերաբերյալ…
ՀՀ նախագահն ընդունել է Հայաստանի ֆոնդային բորսայի անդամներին. քննարկվել են կապիտալի շուկայի զարգացման նախապայմանները
Երկուստեք անդրադարձ է կատարվել հայաստանյան կապիտալի շուկայի կայացման...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 23-ին, կազմել է…
Կառավարությունը շփոթել էր Ձորակն ու Զորակը. Դրա պատճառով սուբվենցիոն ծրագրի իրագործումը հնարավոր չէ
Կառավարությունը Սուբվենցիոն ծրագրերի համար եւս 1,45 մլրդ դրամ հատկացրեց...
Ամենաշատ