News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Քաղաքագետ Էդգար Էլբակյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է «Տիգրանաշենի և նրա կարևորության մասին» տեսանյութ ու գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է. «Այստեղ, թեկուզ և Տիգրանաշենի օրինակով, սակայն ընդհանուր տրամաբանությամբ բացատրում եմ, թե ինչու է կապիտուլյանտի կողմից սահմանագծման հարցում նախա2018յան օրենքներին հղում կատարելը կեղծ ու զազրելի փաստարկ։ Եթե կարճ, ապա 2018 թ․-ի դեկտեմբերից ԱԺ-ն իրենց ձեռքն էր, թող փոխեին օրենքը…

Այնուամենայնիվ, խորհուրդ կտամ վիդեոն նշված րոպեից դիտել՝ հասկանալու համար, թե Տիգրանաշենի ու տավուշյան տարածքների դեպքում ո՛ր օրենքը չեն փոխում, որպեսզի հետո կարողանան վկայակոչել դրանք հանձնելիս»։

Տպել
Ամենաշատ