News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 24
Տեսնել լրահոսը

Ագարակ քաղաքի հարակից այգիներում օգոստոսի սկզբից ջուր չկա, այգիները գրեթե չորացել են: Այս մասին NEWS.am-ին ահազանգեց այդ այգիներից մեկի սեփականատեր Նունե Հայրապետյանը:

Նրա խոսքով, նախկինում իրենք այգիների ոռոգման ջուրն ստացել են պղնձամոլիբդենային կոմբինատից, սակայն այս տարի կտրվել է այդ ջուրը. «Մեզ ասել են, որ մենք ՋՕ-ի անդամ ենք, գումար ենք վճարում, պետք է իրենց «Արաքս 1» պոմպակայանից օգտվենք: Սակայն իրենց ասելով, այդ պոմպակայանը վերջին անգամ աշխատել է օգոստոսի 8-ին, դերանից հետո չի աշխատել:

Կոնկրետ մեր տարածքի այգիները, դա Ագարակ քաղաքի բնակելի սեփական տները մոտ է, օգոստոսի 4-5-ից չի ջրվել: Այդ թեւը Արաքս 1  պոմպակայանից է օգտվում, որը չեն կարողանում նորմալ միացնել»,-ասաց նՆունե Հայրապետյանը:

Նա պատմեց, որ ինքը մարզպետին տեղեկացրել է խնդրի մասին, վերջինս գնացել տեղում հանձնարարություններ է տվել. «Ես հանգիստ եմ եղել՝ մտածելով, որ մարզպետն է գործին խառնվել: Հետո զանգում եմ, ասում եմ՝ լավ, բա մարզպետը չի ուզո՞ւմ իմանա ինչ եղավ, հարցը լուծվեց, թե չլուծվեց: Ամեն օր զանգում եմ, ասում են՝ վաղը կլինի, մյուս օրը կլինի, ու այդպես 50 տարվա ծառեը չորացել են:

Մեկն ասում է՝ մարդ ենք ուղարկել, փոխելու է, վաղը ջուրը լինելու է: Մյուսն էլ ասում է՝ չհավատաք, ջուր չի լինելու, որովհետեւ տարիների ընթացքում նասոսը թալանել են: Դրա մասին իրենք պետք է գարունը մտածեին, երբ որ կոմբինատն ասեց՝ ժողովուրդ ջան, ջուր չենք տալու, գնացեք ում փող եք վճարում, իրենք թող ձեր այգիները պահեն, այդ ժամանակ գարնանը չմտածեցին, որ սա Մեղրիի ամենաշոգ տեղն է:

Ժողովուրդն ասում է՝ ի՞նչ անենք, մենք էլ ճանապարհ փակե՞նք: Ես էլ ասում եմ՝ սպասենք, խոստացել են հարցը կարգավորել, մարզպետը կարգադրել է, բայց մարզպետը, փաստորեն, հետեւողական չի եղել»,-ասաց Ագարակի բնակիչը:

Տպել
Ամենաշատ