News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Առաջնորդության դպրոցի» հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում:

Դասընթացի մասնակիցների մեծ մասը ունի բուհական կրթություն և արդեն իսկ աշխատում է մասնագիտական ոլորտում: Ուստի, թեմատիկ քննարկումը բավական խորացված էր. այն շոշափում էր առաջնորդության ու կառավարման հմտությունների լայն շրջանակ և գործնական կիրառման հնարավորություններ ու օրինակներ:

Ռալֆ Յիրիկյանը անդրադարձել է «առաջնորդություն» և «կառավարում» հասկացություններին և ապա՝ անցել  գործարար կառավարման սկզբունքների ներկայացմանը՝ հիմնվելով անձնական փորձի վրա: Առաջնորդության ու կառավարման հիմնական սկզբունքներն ու գործիքակազմը նա հիմնականում ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի հաջողված գործունեության օրինակներով:

«Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը՝ հեռահաղորդակցության ու թվային համալիր ծառայություններ մատուցող կենսունակ ու օրինակելի ընկերություն ստեղծելու հաջողված փորձը, ձեռքբերումներն ու դժվարությունները, ձևավորել են մեծ փորձառություն, որը մենք վերածել ենք գիտելիքի և կիսում ենք ապագայի առաջնորդների հետ», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը:

Ռալֆ Յիրիկյանը ուսանողների ուշադրությունը հրավիրել է սխալվելու բարձր հավանականության վրա՝ նշելով, որ ոչ մի դեպքում չպետք է վհատվել և որ սխալը սովորելու կարևոր նախապայման է ու շատ հաճախ նաև՝ նոր հնարավորություն. «Սխալներից խուսափելու վախը հաճախ հանգեցնում է անվճռականության ու կամային որոշումներ կայացնելու անհնարինության, ղեկավար թիմին թույլ չի տալիս արագ գործել, իսկ անձնակազմին պահում է անորոշության մեջ: Առհասարակ, նորարար որևիցե գաղափար իրագործելու ուղին հեշտ չէ ու ռիսկային է, և դա տնտեսական գործունեության օրինաչափություններից է: Սխալներ գործել են հաջողակ շատ գործարարներ՝ ողջ աշխարհում: Սակայն, միևնույն ժամանակ, որպես որոշում կայացնող՝ կառավարիչը պետք է կարողանա ընդունել իր սխալը, չպետք է մեղադրի ուրիշներին ու պետք է կարողանա դասեր քաղել»:

Ռալֆ Յիրիկյանը խոսել է նաև կառավարման համակարգերի շարունակական զարգացման մասին. «Աշխարհը փոխակերպվում է կայծակնային արագությամբ, նորարար գաղափարների պահանջն աճում է էլ ավելի արագ,  և առաջինը լինելու համար կարևոր է հասկանալ, թե որքանո՞վ է ընկերությունը համահունչ ժամանակի կարիքներին ու նոր միտումներին: Իսկ նման փոփոխություններին համընթաց քայլելու համար ներդրումներն ու նորագույն բարձր տեխնոլոգիական համակարգերն անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայմաններ են: Անհրաժեշտ է փոխակերպել կառավարման համակարգերը: Վիվա-ՄՏՍ-ում մենք իրականացնում ենք կառուցվածքային վերափոխումներ, աշխատում ենք «Agile» մեթոդաբանության ներդրման ուղղությամբ, ինչպես նաև արդիականացնում ենք գործառնական համակարգերը»:

Ռալֆ Յիրիկյանի կարծիքով՝ առաջնորդության կարևոր հատկանիշ է նաև ճգնաժամային կառավարումը, արագ արձագանքումն ու հասանելիությունը:

Բանախոսի համոզմամբ՝  պետք է կառավարել՝ օրինակ ծառայելով: «Առաջնորդ դառնալու առաջին քայլերից  է աշխատավայրում նախաձեռնող լինելը: Խուսափե՛ք «կոմֆորտի գոտում» գտնվելուց, ընտրե՛ք անկայուն իրավիճակներն ու միջավայրերը, չարչարվե՛ք, մտածե՛ք և լուծումներ փնտրե՛ք, տեսե՛ք այն բացերը, որ պետք է լրացնել: Նայե՛ք առաջ, հաշվարկե՛ք քայլերը: Սովորե՛ք լինել ռազմավար»,- ասել է Յիրիկյանը:

Դասախոսության ավարտին Ռալֆ Յիրիկյանը հորդորել է երիտասարդներին սահմանել նպատակներ ու ձգտել դրանց իրագործմանը. «Պետք է կարողանաք երազել ու ձգտել, պետք է զարգացնեք կամային հատկանիշներ, պետք է օրուգիշեր աշխատեք մասնագիտական ու անհատական անհրաժեշտ որակների զարգացման ուղղությամբ, որպեսզի հասնեք երազանքի իրականացմանը»,- ամփոփել է Ռալֆ Յիրիկյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Մարզերը՝ Վիվա-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում. Ճամբարակում սպասարկման նոր կենտրոն է բացվել (ֆոտո)
Բիզնես գործունեությանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ը պատասխանատու մոտեցում է դրսևորել տարբեր ծրագրերի միջոցով՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տեմպերի տարբերությունը մեղմելու ուղղությամբ...
Ամենաշատ