News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք` թոքի վնասումով, կրծքավանդակի, պարանոցի և գլխի ծակած-կտրած վերքեր, որովայնի մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Այնթապ գյուղի օղակաձև խաչմերուկի մոտակայքից հիվանդանոց է տեղափոխվել նաև նրա 38-ամյա եղբայրը: Ավագ եղբայրն ի վիճակի չէր բացատրություն տալու. վիճակը ծանր էր, և նա տեղափոխվեց «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ճշտվեց, որ նա սեպտեմբերի 1-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը թեթև մարմնական վնաս պատճառելու մեղադրանքով, ինչը, սակայն, այս դեպքի հետ որևէ առնչություն չունի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերվեցին օպերատիվ տեղեկություններ, որ սեպտեմբերի 13-ին Այնթապ գյուղում ծագած կենցաղային անհիմն վիճաբանության ընթացքում «Էրեբունի» ԲԿ տեղափոխված անձին դիտավորյալ մարմնական վնասվածք են պատճառել նույն փողոցի բնակիչներ, 37 և 38 տարեկան եղբայրները: Հարևան եղբայրները նախ կռվել են ձեռքերով, հետո 37 տարեկանը դանակի հարվածներ է հասցրել 40-ամյա հարևանին, ապա օդամղիչ ատրճանակով մի քանի կրակոց արձակել նրա ուղղությամբ:

Բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 14-ի գիշերը որոնվող եղբայրները կամավոր ներկայացել են բաժին և տվել խոստովանական ցուցմունք:

Երկուսն էլ ձերբակալվել են:

Առավոտյան նրանցից մեկի մատնացույց արած կոյուղու խողովակի միջից հայտնաբերվեց օդամղիչ ատրճանակը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարտունի քաղաքում սպանության դեպքի նախաքննությունն ավարտվել է. գործը դատարանում է
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում...
Կիլոգրամներով թմրամիջոցներ, հրազեններ, 51900 դոլար և 187700 եվրո․Քրեական ոստիկանության բացահայտումը
Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական...
15 տարի դասալքության համար հետախուզվողը գտնվել է. նա արդեն 36 տարեկան է
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների և վետերանների…
Փորձել էր ազատվել թմրանյութից, բայց Կոտայքի պարեկներն ուշադիր էին
Մարտի 19-ի երեկոյան Կոտայքի պարեկները Աբովյան քաղաքի Սարալանջի…
Գյուղի 5 բնակիչ կանգնեցրել են մեքենան և ծեծի ենթարկել վարորդին և ուղևորուհուն
Մարտի 21-ին, ժամը 15.00-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանության…
Դանակահարություն Ռոստովյան փողոցում. 21-ամյա երիտասարդը կալանավորվել է
Մարտի 16-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին…
Ամենաշատ