News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Time-ի վարկանիշով աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ընդգրկվել են այնպիսի խոշոր ՏՏ ընկերությունների ղեկավարներ, ինչպիսիք են Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը, Apple- ի գործադիր տնօրեն Թիմ Քուկը, CEO NVIDIA-ի գործադիր տնօրեն Ջենսեն Հուանգը, ինչպես նաեւ՝ Ethereum կրիպտոարժույթի ստեղծող Վիտալիկ Բուտերինը, հաղորդում է Gazeta-ն:

Այսպես, Թիմ Քուկը պատվավոր տեղ է գրավել «Հսկաների» ցուցակում: 2021 թվականի օգոստոսին լրացել է Apple-ի գործադիր տնօրենի պաշտոնում նրա աշխատանքի 10 տարին: Քուկի պաշտոնավարման ընթացքում Apple-ի բաժնետոմսերն աճել են ավելի քան 1200%-ով, եւ այժմ ընկերության բիզնեսը գնահատվում է 2,5 տրլն դոլար:

Իլոն Մասկը հայտնվել է «Նորարարներ» բաժնում: Ըստ Huffington Post-ի հիմնադիր Արիաննա Հաֆինգթոնի, Մասկը ընդլայնում է մարդկության հնարավորությունները եւ կարող է լուծել գլոբալ մասշտաբի էքզիստենցիալ խնդիրները:

Նույն կատեգորիայի մեջ են NVIDIA-ի ղեկավար Ջենսեն Հուանգը եւ Ethereum կրիպտոարժույթի ստեղծող Վիտալիկ Բուտերինը: Հուանգը ցուցակում ընդգրկվել է արհեստական բանականության համակարգերի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար, իսկ Բուտերինը՝ բլոքչեյն տեխնոլոգիաների մշակման եւ խթանման համար:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ