News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Տոքսոպլազմային վարակը նպաստում է մարդկանց մոտ փսիխոզի զարգացմանը, պարզել են ավստրալական հոգեբուժական կլինիկայի մասնագետները: Որպես կանոն, տոքսոպլազմոզի աղբյուրը կատուներն են: Այս մասին ավելին մանրամասն ներկայացվել է Schizophrenia Research ամսագրի հոդվածում:

3-9 տարի շարունակ գիտնականները հետեւել են 15-30 տարեկան 96 հիվանդների, ովքեր նախկինում դիմել են հոգեբուժական օգնության եւ որոնց մոտ փսիխոզի զարգացման բարձր ռիսկ է եղել: Այդ ժամանակահատվածում նրանցից 14-ը փսիխոզ են ապրել: Վերականգնվածների մոտ Toxoplasma gondii հակամարմինների մակարդակը զգալիորեն աճել է: Գիտնականները հաշվարկել են, որ տոքսոպլազմոզը հիվանդների մոտ փսիխոզի վտանգը բարձրացնում է 3.6 անգամ:

Վերջին տարիների հետազոտությունները գնալով ավելի հաճախ են տոքսոպլազմոզը կապում հոգեկան առողջության հետ կապված ռիսկերի հետ: Աշխատանքի հեղինակներն առաջարկել են այն ներառել այն չափանիշների ցանկում, որոնցով գնահատվում է այս կամ այն հիվանդի մոտ փսիխոզի զարգացման հավանականությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ