News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումն անցկացրել է երկրի նախարարների իր ձեւավորած ժամանակավոր կաբինետի առաջին նիստը: Այս մասին հինգշաբթի հաղորդել է Աֆղանական իսլամական գործակալությունը:

Նրա խոսքով՝ մոլլա Մոհամմադ Հասան Ախունդի նախագահությամբ ժամանակավոր կառավարության նիստում քննարկվել է երկրում ստեղծված քաղաքական ու տնտեսական իրավիճակը: Բացի այդ, համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել է ուժեղացնել անվտանգության վերահսկողությունը Աֆղանստանում, հատկապես Քաբուլում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հանդիպման մասնակիցները միաժամանակ ուշադրություն են հրավիրել երկրում ֆինանսական ճգնաժամի վատթարացումից խուսափելու համար անհետաձգելի տնտեսական միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտության վրա:

Բացի այդ, նախարարների կաբինետի անդամներն ընդգծել են հյուսիսային Փանջշիր նահանգի բնակիչներին օգնություն ցուցաբերելու կարեւորությունը, որտեղ ավելի վաղ կազմակերպվել էր Ազգային դիմադրության ճակատը՝ թալիբներին դիմակայելու համար: Հանդիպման մասնակիցները որոշել են մարդասիրական օգնություն ուղարկել այս տարածաշրջան, ինչպես նաեւ ԶԼՄ-ների համար հանել են մարզում իրավիճակի լուսաբանման արգելքը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ