News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահակաշվիլին հետաքրքրություն չի ներկայացնում. նաեւ այն, թե ինչ կասի այդ անլուրջ մարդը, ում կդիմի, հաջորդը ումը կստի եւ ում կհղի հաջորդ քարոզչական ուղերձները: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ով Սահակաշվիլիի՝ ոստիկանություն դիմելու վերաբերյալ հարցին պատասխանել է հետեւյալ կերպ՝ «նրանք պետք է կատարեն անօրինական հրամաններ», հաղորդել է Վրաստանի Առաջին ալիք-ը:

Ղարիբաշվիլիի խոսքով՝ Սաակաշվիլին չի կարողանա գալ Վրաստան, քանի որ այդ դեպքում բանտում կհայտնվի:

«Սահակաշվիլիի, այդ թմրամոլի, անլուրջ մարդու կոչերը... Եթե երեկ տեսնեիք... ցանկացած սկսնակ ոստիկան հասկանում է, որ նա թմրանյութերի ազդեցության տակ էր, լսեք եւ դիտեք: Մենք բոլորս գիտենք, որ Սահակաշվիլին սովորական վախկոտ է, նա չի կարողանա գալ այստեղ, եթե գա, անմիջապես բանտում կհայտնվի, եւ այս երկրում ոչ ոք չի կարողանա հակադրվել այդ գործընթացին», - ասել է Իրակլի Ղարիբաշվիլին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ