News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ  66-ամյա Հմայակ Ամիրյանը, ով հայտնել է, որ Րաֆֆու փողոցի 39/1 հասցեում շինարարական աշխատանքներ կատարելու հետ կապված իր հետ վիճաբանության մեջ է մտել Երևանի բնակիչ,  69-ամյա Հովաննես Հունանյանը:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, դեպքի վայր մեկնած  ոստիկանության Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչին Հ. Ամիրյանը ասել է, որ  Հ. Հունանյանը իր հասցեին հնչեցրել է սպանության և առողջությանը ծանր վնաս պատճառելու սպառնալիքներ:

Փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են նույն բաժնի հետաքննական բաժանմունք:

Հ. Հունանյանն էլ  ոստիկանության գեներալ-մայոր է, նախկինում աշխատել է   ՀՀ փոխոստիկանպետի օպերգծով տեղակալ, իսկ ոստիկանություն  ահազանգած Հ. Ամիրյանը նույնպես նախկին ոստիկանության ծառայող է,  իսկ այժմ աշխատում է  «Առյուծ արքա» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, ով Րաֆֆու փողոցի  39/1 հասցեում շինարարական աշխատանքներ է կատարում և, ըստ Հ. Հունանյանի, նա ապօրինի մտել է իր աղջկան պատկանող տարածք և ինքը նրան հորդորել է, որպեսզի իր աղջկա տարածքում շինարարական աշխատանքներ չկատարվի, ինչից հետո Հ. Ամիրյանը ահազանգել է ոստիկանություն:

Այսօր՝ սեպտեմբերի  16-ին, Հ. Հունանյանը, ըստ աղբյուրի, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելայում սպանել են «Ճագար» մականունով ամենափնտրվող թմրավաճառներից մեկին 
Իշխանությունները նրան հետեւել են մի քանի ամիս․․․
Մինեսոտայի բնակիչը բահով եւ իշայծյամի եղջյուրով ծեծելով սպանել է իր աղջկան հետապնդած մանկապիղծին
Ուրբաթ օրը կայացած նիստում Աքսթելի գրավի չափը սահմանվել է 1 միլիոն դոլար․․․
Տեխասի դատարանը հետաձգել է իր երկու աչքերը հանած բանտարկյալի մահապատիժը
Ավելի ուշ նա ոստիկաններին ասել է, որ Աստված իրեն հանձնարարել է կատարել այդ սպանությունները, եւ որ նա հավատում էր, որ իր ընտանիքի բոլոր երեք անդամները դեւեր են․․․
Այովա նահանգի դատարանը 22-ամյա տղամարդուն դատապարտել է 3 ցմահ ազատազրկման՝ ծնողներին ու քրոջը սպանելու համար
Ջեքսոնը հիվանդանոց է տեղափոխվել ոտքի հրազենային վնասվածքով, որը, ըստ դատախազների, ինքն իրեն է հասցրել․․․
Իտալիայում փնտրում են Սարդինիայի բանտից սավաններով փախած «Գնդակ» մականունով մաֆիոզին
Նշվում է, որ քաղաքում անհայտ անձինք հրավառություն են կազմակերպել նրա փախուստի պատվին․․․
Ռուսաստանի ռազմական դատարանը փակ ռեժիմով կքննի քրեական հեղինակություն Շիշկանի գործը
Գործը դռնփակ դատական նիստում քննելու մասին միջնորդել էր մեղադրող կողմը․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ