News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Այսուհետ Գյումրու «Շիրակ» միջազգային օդանավակայանն ամեն ինչ ունի եվրոպական լոուքոսթերներին սպասարկելու համար: Այս մասին սեպտեմբերի 16-ին «Շիրակ» միջազգային օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությունից հետո լրագրողներին ասաց հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը:

Նա չբացառեց, որ դեպի Գյումրիից դեպի Եվրոպա թռիչքներ կիրականացվեն:

«Ի դեպ, ժամանման նոր սրահը կարող է ժամում 1 թռիչք սպասարկել, իսկ անհրաժեշտության դեպքում այդ հզորությունը կարելի կլինի եռապատկել»,- ասաց Պապիկյանը:

Զուգահեռաբար իրականացվել է թռիչքուղու նորոգում: Դրա երկարությունը այժմ կազմում է 3220 մետր, իսկ լայնությունը` 45 մետր: Չնայած թռիչքուղու ասֆալտե ծածկույթի միջին կյանքի տեւողությունը 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանում այն վերջին անգամ վերանորոգվել է 2007 թվականին` 14 տարի առաջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ