News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ավստրալիայի Քուինսլենդ նահանգում կյանքից ինքնակամ հեռանալը օրինական կդառնա 2023 թվականի սկզբից, հաղորդել է ABC Australia-ն:

Քուինսլենդի խորհրդարանը երկօրյա քննարկումներից հետո 61 կողմ եւ 30 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունել է օրինագիծը: Նախաձեռնությանն աջակցել են լեյբորիստական կուսակցության եւ Կանաչների կուսակցության գրեթե բոլոր անդամները, որոնց միացել են լիբերալ ազգային կուսակցության 10 պահպանողական պատգամավորներ: Ակտիվիստներն այս ամբողջ ընթացքում հետեւել են քննարկմանը նիստերի դահլիճի հարակից պատկերասրահից:  

Այնուամենայնիվ, ոչ բոլոր ցանկացողները կկարողանան ինքնակամ հեռանալ կյանքից: Օրենքը սահմանել է հինգ հստակ չափանիշներ նրանց համար, ովքեր կկարողանան դիմել այս բժշկական ընթացակարգին: Մարդը պետք է գիտակցաբար ընդունի այս որոշումը, նրա վրա ճնշում չի կարող գործադրվել, պետք է լինի 18 տարեկանից բարձր, երկար ժամանակ բնակված լինի Ավստրալիայում, ինչպես նաեւ տառապի զարգացող անբուժելի հիվանդությամբ, երբ գոյատեւման ենթադրյալ ժամանակը 12 ամսից քիչ է՝ սկսած դիմելու ամսաթվից:

Քուինսլենդը դարձել է Ավստրալիայի հինգերորդ նահանգը, որտեղ էվթանազիան օրինական է դարձել: Բժշկի ուղեկցությամբ ինքնասպանության օրինականացման օրենքներն արդեն ընդունվել են Թասմանիայում, Արեւմտյան Ավստրալիայում, Վիկտորիայում եւ Հարավային Ավստրալիայում:

Հանդիպումից հետո որոշ պատգամավորներ հայտարարել են, որ այս հարցը թերեւս ամենակարեւորն է իրենց խորհրդարանական կարիերայում:

«Այժմ կարող ենք Քուինսլենդի շատ բնակիչների փրկել ավելորդ տառապանքներից: Ես հպարտ եմ, որ մասնակցություն եմ ունեցել դրան», -  ասել է լեյբորիստական կուսակցությունից օրենսդիր ժողովի պատգամավոր Ահարոն Հարփերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ