News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Հունվարի 17-21-ը Դավոսում կկայանա 2022 թվականի Համաշխարհային տնտեսական համաժողովի (WEF) ամենամյա հանդիպումը: Այս մասին հինգշաբթի օրը հայտնել են WEF-ի կազմակերպիչները՝ հայտարարություն հրապարակելով կազմակերպության կայքում:

«Համաշխարհային տնտեսական համաժողովը նախատեսում է 2022 թվականի Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայանալիք ամենամյա հանդիպմանը համախմբել հիմնական համաշխարհային առաջնորդներին: 2022 թվականի տարեկան հանդիպումը կանցկացվի հունվարի 17-21-ը»,- ասված է հայտարարության մեջ:

«Համավարակը հանգեցրել է լուրջ փոփոխությունների: Անորոշությամբ եւ լարվածությամբ լի աշխարհում անձնական երկխոսությունը կարեւոր է, քան երբեւէ: Առաջնորդները պարտավոր են միասին աշխատել եւ վերականգնել վստահությունը, ընդլայնել գլոբալ համագործակցությունը եւ ձգտել կայուն, համարձակ որոշումներ կայացնել»,- ասել է WEF-ի հիմնադիր եւ նախագահ Կլաուս Շվաբը:

WEF-ի տարեկան հանդիպումներն ավանդաբար տեղի են ունենում հունվարին՝ Դավոսում: Համավարակի եւ դրա հետ կապված սանիտարական սահմանափակումների պատճառով 2021 թվականի հանդիպումը օգոստոսի 17-20-ը նախատեսված էր անցկացնել Սինգապուրում: Սակայն, ինչպես նշել են կազմակերպիչները, համավարակի հետ կապված հանգամանքները անհնարին են դարձրել գլոբալ հանդիպումների անցկացումը:

WEF-ը շվեյցարական հասարակական կազմակերպություն է: Այն ամեն տարի հանդիպումներ է անցկացնում՝ առաջատար գործարարների, քաղաքական առաջնորդների եւ գործունեության տարբեր ոլորտների փորձագետների մասնակցությամբ: Մոտ հազար խոշոր ընկերություններ եւ կազմակերպություններ են անդամակցում WEF-ին:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ