News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում մասնակցել է բուլղարական ծագումով ամերիկացի նկարիչ Քրիստո Յավաշեւի ստեղծած «Փաթեթավորված Հաղթական կամարը» ինստալյացիայի բացմանը, փոխանցել է ՌԻԱ Նովոստի-ն:

Բացման արարողությանը ներկա են եղել նաեւ Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն եւ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռոզելին Բաշլոն:

Այժմ արծաթե «փաթեթավորումը» զարդարում են նաեւ կարմիր ժապավենները:

Ինստալյացիան բաց կլինի հանրության համար սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 3-ը:

Շաբաթվա սկզբին Փարիզի Հաղթական կամարը սկսել են փաթաթել արծաթե գործվածքով՝ Յավաշեւի մտահաղացմամբ:

Քրիստոն եւ նրա կինը՝ Ժաննա-Կլոդն արդեն «փաթաթավորել» էին Փարիզի Պոնտ Նեուֆը, Բեռլինի Ռայխստագը եւ Իտալիայի լողացող նավամատույցները, սակայն նրանց երազանքն էր դա անել Հաղթական կամարըի հետ: Նախագիծ մշակմամբ զբաղվել են 1962 թվականից: Նկարիչը վախճանվել է 2020 թվականին, իսկ կինը՝ 2009 թվականին, սակայն զարմիկը՝ Վլադիմիր Յավաշեւը, կյանքի է կոչել ամուսինների երազանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ