News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

21-րդ դարի վերջին կլիմայի փոփոխության պայմաններում մարդկությունը կարող է բախվել սուրճի եւ շաքարավազի խիստ պակասի: Այս մասին ասվում է Ստոկհոլմի շրջակա միջավայրի ինստիտուտի գիտնականների զեկույցում:

Ըստ գիտնականների կանխատեսումների՝ աշխարհում երկարաժամկետ հեռանկարում (2070- 2099 թվականներն ընկած ժամանակահատվածում) եգիպտացորենի արտադրությունը կարող է նվազել մոտ 27.2 տոկոսով, բրնձինը` 8.1 տոկոսով, սոյայինը` 7.2 տոկոսով: Ամենավատ ցուցանիշը եղեգինն է՝ ակնկալվում է 58.5 տոկոսով անկում, իսկ սուրճի արտադրությունը կարող է նվազել 45.2 տոկոսով: Ցորենն ունի ամենալավատեսական ցուցանիշները. դրա ծավալները կարող են աճել 13.9 տոկոսով:

Գյուղատնտեսությունը կլիմայի փոփոխությունից առավել կախված ոլորտներից մեկն է, ասվում է զեկույցում: Ընդ որում, ռիսկերի են ենթարկվում ոչ միայն զարգացող, այլեւ ավելի հարուստ երկրները: ԱՄՆ-ը, Չինաստանը եւ Բրազիլիան կլիմայական ռիսկերի հիմնական աղբյուրներն են, եւ դա կարող է հատկապես արտացոլվել ներմուծող երկրներում: Օրինակները ներառում են Կենտրոնական եւ Լատինական Ամերիկայի եւ Կարիբյան ավազանի երկրները, որոնք կախված են ԱՄՆ-ից իրականացվող ներմուծումներից: Բացի այդ, խոսքը վերաբերում է Ասիայի եւ Աֆրիկայի պետություններին, որոնք մթերքներ են ներմուծում Չինաստանից: Խոցելի կլինեն նաեւ զարգացող փոքր կղզային երկրները:

«Ռուսաստանը, որն, ընդհակառակը, հումքային ապրանքների խոշոր արտահանող է, կլիմայի փոփոխության հետ կապված՝ կարող է բախվել գյուղատնտեսական արտադրության աճի՝ ներառյալ եգիպտացորենի, սոյայի եւ բրնձի արտադրության», - ասվում է հաղորդագրության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ