News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 17:35-ի սահմաններում  Երևանի  բնակիչ,  41-ամյա Գագիկ Ղարիբյանը իր վարած Lexus  մակնիշի ավտոմեքենայով Փարպի գյուղի  սկզբնամասում դեռևս անհայտ հանգամանքներում  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, ապա հողաթմբին և կողաշրջված վիճակում հայտնվել քաղաքացու խնձորի այգում:

Վթարի հետևանքով վարորդը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել է «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից էլ  Երևանից ժամանած ռեանիմոբիլով  տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնն ու այնուհետև քաղաքացիների օգնությամբ  դարձի բերել այն:

Տպել
Ամենաշատ