News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այստեղ գտնվող ծնողների մեծամասնությունը որոշել է վաղվանից՝ ժամը 17:00-ից, իրենց զոհված զավակների, հարազատների նկարներով հավաքվել Հանրապետության հրապարակում՝ համերգի համար տեղադրվող բեմի դիմաց, որպեսզի պահանջենք կառավարությունից չեղյալ հայտարարել սեպտեմբերի 21-ին նախատեսված համերգը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտնել է զոհված զինծառայողի հորեղբայր Արսեն Ղուկասյանը:

Նա ուղիղ միացմամբ այդ մասին հայտնել է զոհված զինծառայողների տասնյակ հարազատների հավաքի վայրից՝ նշելով, որ դա ոչ թե իր անձնական, այլ խնդրով մտահոգված եւ այդտեղ հավաքված բոլոր ծնողների կարծիքն է:

«Այդ համերգի ընթացքում չգիտենք՝ ինչ կարող է լինել, վաղը որդեկորույս ծնողների եւ կառավարության կողմնակիցերի միջեւ բախումներ չլինեն, չմեղադրեն մեզ, թե բախումներ ենք հրահրել, ապակայունացրել եք իրավիճակը: Եկեք հարգեք մեր կարծիքը, մեր զավակների հիշատակը եւ հանուն նրանց ամսի 21-ի համերգը չեղարկեք, մեր պահանջն է՝ ինչ անում եք, տեղափոխեք սեպտեմբերի 27-ից հետո, մինչեւ մեր երեխեքի մահվան մեկ տարին չլրանա, ոչ մի համերգ չպետք է լինի, դրանից հետո անում եք՝ արեք, բան չենք ասի: Պետք լինի, միջոցառում մենք կանենք մեր նահատակների հիշատակին՝ առանց գումարի, այդ գումարի կարիքը հիմա դիրքեր պահող զինվորներն ունեն, որ ուզում եք այդքան գումար տաք, համերգ կազմակերպեք, պարոնայք պաշտոնյաներ, որ պատարստվում եք տալ այդ թվում թուրքերին, պահանջում ենք չեղարկել դա, տեղափոխել ամսի 27-ից հետո: Սեպտեմբերի 27-ին, ապրիլի 24-ի երթի նման, մենք մեր միջոցներով, մեր ծաղիկներով, մոմերով, ճրագներով քայլերթ կկազմակերպենք Հանրապետության հրապարակից մինչեւ Եռաբլուր՝ հարգանիք տուրք մատուցելու մեր զոհված տղերքի հիշատակին»,- հայտարարել է Ղուկասյանը:

Տպել
Ամենաշատ